Վիդիչ. Ագուերոն պետք է պաշտպան լիներ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Նեմանյա Վիդիչը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ծնվել է պաշտպան լինելու համար:

Վիդիչը անցկացրեց ութ հիշարժան մրցաշրջան «Յունայթեդում»՝ դառնալով Պրեմիեր լիգայի պատմության լավագույն պաշտպաններից մեկը:

Սակայն Նեմանյայի համար հեշտ չէր, մանավանդ, երբ Ագուերոն, ով, սերբի խոսքով, յուրահատուկ հմտություններ ունի, հայտնվեց իր մրցակիցների մեջ.

-Ագուերոն այնպես է խաղում, կարծես  հետաքրքրված չէ նրանով, թե ինչ է կատարվում դաշտում։ Նա նման չէ այն տղային, որը 10 մետր կվազի, ապա կցատկի։ Վստահ եմ, որ Սերխիոն ծնվել է պաշտպան լինելու համար։ Նա գիտի՝ որտեղ է հայտնվելու գնդակն ու որ կողմ ավելի լավ կլինի ուղարկել այն։ Նա կարողանում է տուգանայինում կտրուկ փոխել ուղղությունը․ դա հատկապես լավ է աշխատում անգլիական հզոր պաշտպանների դեմ։ Նա արագ է հարվածում ու ի զորու է դրիբլինգից հետո տուգանայինից գոլ խփել։

Ես նրա դեմ խաղացել եմ, երբ «Սիթին» հաղթեց մեզ 4:1 հաշվով Մոյեսի ժամանակ։ Դա իմ վատագույն խաղն էր «Յունայթեդում»: Չնայած  գիտեմ, որ Չեմպիոնների լիգայի  եզրափակիչ փուլի «Բարսելոնային» պարտվելը պետք է համարվի ամենավատը, – ասել է Վիդիչը The Athletic-ին: