Ջեկո. Մխիթարյանն առանց որևէ խնդրի կհարմարվի Իտալիային

«Ռոմայի» կենտրոնական հարձակվող Էդին Ջեկոն կասկած չունի, որ իր հայ թիմակիցը կկարողանա արագորեն ընտելանալ  Սերիա Ա-ին.

-Ես շատ ուրախ եմ ողջունելու Հենրիխին Հռոմում: Հուսով եմ, որ նա հաջողության կհասնի հենց առաջին իսկ խաղերից, որպեսզի սկսի դրսևորել իր ուժեղագույն որակները: Առաջնության փոփոխությունը միշտ ուղեկցվում է հարմարվելու համար անհրաժեշտ ժամանակահատվածով: Պրեմիեր լիգան արագությամբ շատ ավելի բարձր է, բայց Իտալիայի լիգան բնութագրվում է նրանով, որ տակտիկական պահերին մեծ ուշադրություն է դարձվում:

Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ Մխիթարյանը Սերիա Ա-ում հարմարվելու հետ կապված խնդիրներ կունենա: Մենք նրան կօգնենք հնարավոր ամեն կերպ՝ Իտալիայում հեշտ հարմարվելու համար: Հուսով ենք, որ միասին մեզ կհաջողվի իրականացնել ցանկալի առաջադրանքները և հաջողության հասնել,- Ջեկոյի խոսքերն է մեջբերում իտալական մամուլը: