Ջակա. Կյանքում շատ ավելի յուրահատուկ բաներ կան, քան ֆուտբոլը

Կիսապաշտպան Գրանիտ Ջական նախատեսում է ֆուտբոլից դադար վերցնել հաջորդ ամիս:

Հոկտեմբերի կեսերին Գրանիտը և նրա կինը՝ Լեոնիտան,  ծնողներ են դառնալու: Շվեյցարիայի հավաքականի 26-ամյա խաղացողի համար սա այնպիսի կարևոր իրադարձություն է, որ խոստովանել է՝ չի կարող որևէ այլ բան մտածել, այդ թվում՝ ֆուտբոլի:

Ըստ ամենայնի՝ ֆուտբոլիստի երեխան կծնվի մյուս ամսվա կեսերին՝ հաջորդ միջազգային ընդմիջման ընթացքում, բայց եթե երեխան ծնվի նախատեսվածից շուտ Ջական կարող է դադար վերցնել «Արսենալի» մարզումներից և հանդիպումներից.

-Կյանքում շատ ավելի յուրահատուկ բաներ կան, քան ֆուտբոլը: Օրինակ, երբ հայր ես դառնում, – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Daily Mirror- ը: