Սարին ուզում է, որ Ռոնալդուն 40 գոլ խփի

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին թիմի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին է ներկայացրել իր պահանջները: Նա ակնկալում է, որ պորտուգալացին այս մրցաշրջանում 40 գոլից ավելի կխփի: Հիշեցնենք,որ այս մրցաշրջանում Ռոնալդուն թուրինյան ակումբի կազմում մասնակցել է 2 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն Սերիա Ա-ի ամենաարագ հարձակվողն է: Ընթացիկ մրցաշրջանում նրա առավելագույն արագությունը 34,62 կմ / ժամ է:

Ի դեպ, պորտուգալացին «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի և «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքի հետ  մտել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի  տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցուցակում: FIFA մրցանակների հանձնման արարողությունը կկայանա սեպտեմբերի 23-ին Միլանում: