«Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին ակումբն է, որն իր կազմի համար ծախսել է ավելի քան 1 միլիարդ եվրո

CIES Football Observatory-ն իր կայքում հրապարակել է եվրոպական ակումբների տրանսֆերային գործունեության ուսումնասիրության արդյունքներ: Ըստ այդմ՝ «Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին ակումբն է, որն իր կազմի համար ծախսել է ավելի քան 1 միլիարդ եվրո:

Ըստ կազմակերպության գնահատականների՝ «Մանչեսթեր Սիթին» ամենաշատ գումարներ է ներդրել թիմի ձևավորման գործում: «Քաղաքայինները» իրենց ներկա խաղացողների վրա ծախսել են 1014 միլիոն եվրո՝ դառնալով պատմության մեջ առաջին ակումբը, որը հաղթահարեց 1 միլիարդ եվրոյի ցուցանիշը: ՊՍԺ-ն  913 միլիոն եվրոյի ներդրում կատարեց խաղացողների  համար՝ հայտնվելով վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում, իսկ «Ռեալը» եզրափակում է լավագույն եռյակը (902 միլիոն եվրո):

Թոփ տասնյակում ընդգրկված են հետևյալ ակումբները.

1. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 1,014 միլիոն եվրո
2. ՊՍԺ (Ֆրանսիա) – 913 միլիոն եվրո
3. «Ռեալ» (Իսպանիա) – 902 միլիոն եվրո
4. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – 751 միլիոն եվրո
5. «Յուվենտուս» (Իտալիա) – 719 միլիոն եվրո
6. «Բարսելոնա» (Իսպանիա) – 697 միլիոն եվրո
7. «Լիվերպուլ» (Անգլիա) – 639 միլիոն եվրո
8. «Չելսի» (Անգլիա) – 561 միլիոն եվրո
9. «Ատլետիկո» (Իսպանիա) – 550 միլիոն եվրո
10. «Արսենալ» (Անգլիա) – 498 միլիոն եվրո: