Բոնուչի. Կարապետյանից ներողություն խնդրելու կարիք չեմ զգում

Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին հրաժարվել է ներողություն խնդրել Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանից: Հիշեցնենք, որ Եվրոպայի 2020թ. առաջնության ընտրական խաղում  Հայաստան-Իտալիա խաղի ժամանակ Կարապետյանը հեռացվել էր խաղադաշտից Բոնուչիի հետ բախումից հետո:

Ավելի ուշ Կարապետյանը  Ինստագրամում դիմել էր իտալացի պաշտպանին. «Ես հարգում եմ այն, ինչին դու հասել է ֆուտբոլում, բայց դա ամոթ է»։

Այս ամենին ի պատասխան՝ Բոնուչին ասել է.

-Նման բաներ լինում են ֆուտբոլում, և ես ներողություն խնդրելու կարիք չեմ զգում։ Ես անգամ չգիտեի, որ նա արդեն  մեկ դեղին քարտ ուներ։ Ես երկու կար ունեի հոնքիս վրա և փորձում էի պաշտպանվել: Ինձ տխրեցնում է այդ բախման փաստը, ես ընդունում եմ դա։ Եթե ես 91 հանդիպում եմ անցկացրել իմ երկրի համար, դա նշանակում է, որ ամեն ինչ արել եմ թիմին օգնելու համար,- Բոնուչիի խոսքերն է  մեջբերում  Football Italia-ն: