Կլոպ. Կոուտինյոյի տրանսֆերից ստացած ողջ գումարն արդեն ծախսվել է

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը  մեկնաբանել է իր թիմի նախկին ֆուտբոիստին Գերմանիայի առաջնություն տեղափուխելու որոշումը: Կլոպը պնդում է, որ Ֆելիպե Կոուտինյոն կկարողանա խաղալ Բունդեսլիգայում, որտեղ տեղափոխվեց ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում.

-Կոուտինյոն իսկական պրոֆեսիոնալ է, համաշխարհային կարգի ֆուտբոլիստ: Նրա տրանսֆերն իսկապես շահեկան էր «Բավարիայի» համար և, ընդհանուր առմամբ, լավ ձեռքբերում է Բունդեսլիգայի համար: Հենց լսեցի այս գործարքի հնարավորության մասին,  անմիջապես մտածեցի, որ ֆուտբոլիստը համապատասխանում է գերմանական առաջնությանը:

Անկախ նրանից, թե որքան տարօրինակ կարող է հնչել, «Լիվերպուլը» անհրաժեշտ միջոցներ չունի  բրազիլացուն «Էնֆիլդ» վերադարձնելու համար: Նրա վաճառքից ստացված ողջ գումարն արդեն ծախսվել է այլ խաղացողների վրա:

Ես անձամբ  շփվել եմ նրա հետ և  հասկացել, որ Ֆելիպեի համար, որ «Բավարիան» չափազանց հարմար ակումբ է, – տեղեկացրել է Յուրգեն Կլոպը: