Հայաստանից պարտությունը ճակատագրական եղավ. Ռոբերտ Պրոսինեչկին հրաժարական տվեց

Հայաստանի հավաքականին պարտվելուց հետո Բոսնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին հրաժարական տվեց:

- Ես հեռանում եմ հավաքականից և տալիս եմ հնարավորություն մեկ ուրիշին: Նոր մարզիչը կունենան բավականաչափ ժամանակ, որպեսզի պատրաստի թիմին Ազգերի լիգայի խաղարկությանը: Շնորհավորում եմ Հայաստանին, որն արժանի էր հաղթանակի: Նրանք ավելի շատ էին ուզում հաղթել,- ասել է Պրոսինեչկին: