Հայաստան – Բոսնիա` 4:2. Մխիթարյան, Մխիթարյան, տղաներ, Մխիթարյան…

Հաղթանակներն այսպես են կերտվում՝ մի քիչ արկածախնդրություն, լավ խաղ, մի քիչ բարեհաճ մրցավարություն, մի քիչ էլ․․․ և վերջապես Հենոյի ֆանտաստիկ խաղ։

Սկիզբը

Իտալիայի հետ խաղի համեմատ Գյուլբուդաղյանցն երեք փոփոխություն էր կատարել: Ռումյան Հովսեփյանի մեկնարկային կազմում լինելն եթե կարելի էր հասկանալ, ապա մի փոքր անհասկանալի էր Հայկ Իշխանյանի ներկայությունը Չալեշիրի փոխարեն: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Կարապետյանին փոխարինողին, ապա մարզիչը կանգ էր առել Սարգիս Ադամյանի թեկնածության վրա:

Հայաստանի ընտրանին գործեց «կեղծ իննով» ու խաղաց մի փոքր արկածախնդիր ֆուտբոլ: Նպատակը հաղթանակն էր և դրա համար առջևի գծում արեցինք գրեթե ամեն ինչ, կարևորը` արդյունավետ: Ինչ վերաբերում է թիկունքին, ապա այստեղ հարցեր ու բացեր կային: Ակնհայտ երևում էր, որ Կամո Հովհաննիսյանն այս անգամ շատ չէր միանում գրոհներին, փոխարենը Համբարձումյանն էր իր եզրում ավելի ակտիվ:

Այսպիսի հաղթանակներից հետո ամեն ինչ ներելի է

Սխալներ կրկին թույլ տվեցինք, մեզ բնորոշ վիճակագրական տվյալներին մոտ։ Կարող էինք պարտվել՝ անշուշտ այո։ Կարելի է ավելի լավ խաղալ՝ անշուշտ այո։

Իսկ ինչու հաղթեցինք

Հաղթեցինք, որովհետև մենք ունենք Մխիթարյան, ով վերջապես հերոսացավ իր դիպուկ կրակոցներով ու բարձր արդյունավետությամբ:

Հաղթեցինք, որովհետև ճակատագիրն ու մրցավարները պետք է վերադարձնեն վերջին րոպեներին բաց թողած գոլերն ու անիմաստ որոշումները։

Հաղթեցինք, որովհետև սկսում ենք նմանվել ԹԻՄԻ, մեզ բնորոշ վայրիվերումներով։

Հաղթեցինք, որովհետև այսօր մեր օրն էր։

Ապագայի համար

Հեռու գնացող նպատակներ դեռ վառ է կազմել։ Ունենք արտագնա 3 հանդիպում, որից երկուսը առաջատարների հետո։ Մնացել է մեկ տնային խաղ մեր ձեռքով տապալված հույների դեմ։ Տեսական շանսեր կան, դրա մասին հետո կխոսենք, հիմա վայելենք այս թեկուզ լոկալ հաղթանակը։