Մանչինի. Ամեն ինչ Բալոտելիի ձեռքերում է՝ կհրավիրվի՞ հավաքական, թե՞ ոչ

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է Մարիո Բալոտելիի՝ Իտալիայի հավաքականում կարիերայի վերսկսման հնարավորությունների մասին.

-Ես հավատում եմ, որ հայրենի քաղաք վերադարձը օգուտ կբերի Մարիոյին, և նրան ևս մեկ անգամ կհաջողվի վերսկսել սեփական կարիերան: Հիմա Բալոն 29 տարեկան է, այս տարիքում մարզիկը պետք է գտնվի իր կարողությունների գագաթնակետին: Իր մակարդակի խաղացողին չի թույլատրվում կորցնել ուժերը մինչև 30 տարեկան հասակը՝ մանավանդ հաշվի առնելով այն ամենը,  թե ինչ է նա ցույց  տվել նախկինում: Իրավիճակը հենց «Բրեշիայի» հարձակվողի ձեռքում է:

Եթե ​​Մարիոն 25 գոլ խփի՝ յուրաքանչյուր խաղում ակտիվորեն ճնշելով պաշտպաններին, նա ինձանից հրավեր կստանա: Բայց Ազգային հավաքական վերադառնալու համար նրա համար կարևոր է անցկացնել իսկապես հիանալի մրցաշրջան,- ասել է Ռոբերտո Մանչինին: