Կարապետյան. Բոնուչի՛, ես շատ եմ հարգում քեզ, բայց ամոթ է

Հայաստանի ագզային հավաքականի և «Սոչիի»  հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը սոցցանցում դիմել է Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչիին: Հիշեցնենք, որ Հայաստանի և Իտալիայի միջև Եվրոպայի առաջնության 2020-ի վերջին որակավորման խաղում Կարապետյանը Բոնուչիիհետ բախումից հետո հեռացվեց դաշտից:

«Ես իսկապես հարգում եմ այն ամենը, ինչին հասել ես ֆուտբոլային կյանքում, բայց սա ամոթ է», – գրել է Կարապետյանը Instagram- ում: