Բելոտի. Բարդ հանդիպում էր, բայց ունեինք ավելի շատ գոլեր խփելու հնարավորություններ

Երևանում կայացավ Եվրո-2020-ի ընտրական հանդիպումը Հայաստանի և Իտալիայի ազգային հավաքականների միջև, որն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝1:3: Խաղից հետո տպավորություններով կիսվել է Իտալիայի ընտրանու հարձակվող Անդրեա Բելոտին.

-Ինձ համար կարևոր է խաղալ Իտալիայի ազգային հավաքականի կազմում: Շատ պատիվ է լինել այստեղ: Երբ մենք կարողանում ենք գոլ խփել, դա բոլորի արժանիքն է:

Ես չեմ ցանկանում հենվել մեր ձեռքբերումների վրա: Ես գոհ եմ, թե ինչպես է ընթանում առաջնությունը: Ես անում եմ այն, ինչ հանձնարարում է գլխավոր մարզիչը: Ես պետք է ապացուցեմ իմ արժանիքները, երբ տրվել է նման հնարավորություն:

Իհարկե, դժվար հանդիպում էր, բայց մենք ունեինք գոլեր խփելու հնարավորություններ, բայց չկարողացանք ավելի շատ խփել,- Անդրեա Բելոտիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport- ը: