Մխիթարյան. Պայքարեցինք, բայց չկարողացանք հաղթել

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վստահեցնում է, որ իր թիմը պայքարեց մինչև վերջ Եվրո-2020-ի ընտրական խաղում իտալացիների դեմ խաղում: Հիշեցնենք, որ  Իտալիայի հավաքականը կարողացավ կոտրել հայերի դիմադրությունը միայն հանդիպման վերջին քառորդում`1: 3: Միևնույն ժամանակ, ամբողջ երկրորդ կեսը Հայաստանի հավաքականը խաղում էր 10 հոգով.

- Ես չեմ տեսել այն դրվագը, որը հանգեցրեց կարմիր քարտի: Միգուցե այդտեղ կարմիր քարտ կար, կամ գուցե ոչ: Նրանք երկուսն էլ պայքարում էին գնդակի համար, և անկախ նրանից` կար արմունկով խաղ, թե ոչ, ես չեմ տեսել դա, այնպես որ չեմ կարող դատել: Կարծում եմ, որ 1: 1 հաշվի ժամանակ ու անգամ 10 հոգով մենք դեռ երկու-երեք հնարավորություն ունեինք գոլ խփելու, բայց չօգտագործեցինք դրանք: Իտալիայի հավաքականը ուժեղ թիմ է, և մենք բոլորս դա գիտեինք: Մենք պայքարեցինք մինչև վերջ, բայց պարտվեցինք,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում իտալական մամուլը: