Բենզեմա. «Ռեալում» իմ դերը փոխվել է

Ֆրանսիացի հարձակվողը խոսել է այն մասին, թե ինչ առաջադրանքներ են դրվում իր առջև մադրիդյան սուպեր ակումբում:

Արքայական ակումբի հնաբնակ Կարիմ Բենզեման հիշել է նաև լեգենդար BBC եռյակի մասին: Համգործակցելով Ռոնալդուի և Բեյլի հետ` ֆրանսիացուն հաջողվել է  շատ գոլեր խփել մադրիդյան ակումբում.

-2014/2015 մրցաշրջանում մեր գերարդյունավետության գաղտնիքը կայանում էր նրանում, որ Գարեթը իսկական հրթիռ էր,  իսկ Կրիշտիանուն ստանձնեց հիմնական ռմբարկուի պարտականությունները: Ես կարող էի միայն օղակ դառնալ նրանց միջև: Եվ ես դա շատ լավ արեցի: Դա էր իմ գործը:

«Լիոնում» խաղալիս՝ ես մաքուր «ինը համար» էի: Դա ապացուցում է իմ խփած գոլերի քանակը: Իսկ ժամանելով Մադրիդ՝ իմ դերը այստեղ մի փոքր այլ է դարձել: Ես սկսեցի ավելի հաճախ հետ գնալ` մասնակցելով գրոհներին ու գնդակներ մատակարարելով իմ խաղընկերներին, – շեշտել է Կարիմ Բենզեման: