Ազարը Մադրիդում շքեղ առանձնատուն է գնել

«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը, որն ամռանը տեղափոխվել է Մադրիդ, Իսպանիայի մայրաքաղաքում  10 մլն ֆունտ արժողությամբ շքեղ առանձնատուն է գնել:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, բելգիացի ֆուտբոլիստը տունը ձեռք է բերել Լա Ֆինսա մարզում, որտեղ բնակվում է «Ռեալի» իր խաղընկերների մեծ մասը:

Նորաձև առանձնատունը, որի ճարտարապետը Խոակին Տոռեսն է, ունի վեց ննջարան, լողավազան, սպա սրահ, մարզասրահ, կինոթատրոն և այգում թենիսի կորտեր: Էդենը կտեղափոխվի նոր առանձնատուն կնոջ և 3 տղաների հետ: