Բեյլը որոշել է մնալ «Արքայական ակումբում»

«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը պատրաստ է մնալ թիմում մինչև ակումբում մարզչի փոփոխություն լինելը: Ինչպես հաղորդում է AS-ը, ֆուտբոլիստը, որը թիմի ամառային հավաքը բաց է թողել, պատրաստվում է մարզավիճակ ձեռք բերել «Ռեալում»՝ գիտակցելով, որ Զինեդին Զիդանի գլխավորությամբ կանոնավոր խաղաժամանակ չի ստանալու:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ «Բավարիան» պատրաստ է վարձակալել Բեյլին, եթե ֆուտբոլիստը համաձայնի: Տեղափոխությունը, ամենայն հավանականությամբ, հնարավոր է օգոստոսի վերջին: Բայց ինչպես երևում է, Բեյլը չի ցանկանում Գերմանիայում խաղալ:

Գարեթ Բեյլը «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականից: Նախորդ մրցաշրջանում նա 14 գոլ է խփել և 7 գոլային փոխանցում կատարել՝ մասնակցելով 42  հանդիպման: