Ռոնալդու. Զիդանը վստահում էր ինձ

«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվողը հիշել է, թե ինչպես էր խաղում «Ռեալի» կազմում  Զինեդին Զիդանի գլխավորությամբ:

Կրիշտիանու Ռոնալդուն իր կարծիքըն է հայտնել ֆրանսիացի մարզչի մասին, որի հետ նա «Ռեալի» կազմում 3 անգամ անընդմեջ նվաճել է Չեմպիոնների լիգան.

-Ես համաձայն չեմ այն կարծիքին, որ իմ ֆուտբոլային ոճը շատ փոխվեց նրա ղեկավարության տակ: Ես մնացի նույն ֆուտբոլիստը, ինչպես նախկինում էի: Բայց առանց կասկածի` Զիդանը շատ օգնեց ինձ մտածելակերպի առումով:

 Երբ նա գլխավորեց «Ռեալը», ես ավելի մոտիկից ծանոթա այդ մարդու հետ ու հասկացա, որ  ավելի շատ եմ նրան երկրպագում: Ինձ տպավորել էր Զիզուի ապրելակերպը, նրա հաղորդակցման եղանակը: Նա միշտ խրախուսում էր ինձ խաղալ իմ ֆուտբոլը ու դա անել հանգիստ:

Մարզիչը միշտ վստահում էր ինձ: Նա հասկանում էր, թե որքանով կարող են խաղացողները անմիջականորեն ազդել խաղի արդյունքի վրա: Զիդանը չափազանց անկեղծ էր ինձ հետ, նա իսկապես հիանալի անձնավորություն է: Ահա այս հատկանիշները նրան օգնեցին դառնալ հաջողակ մարզիչ,- ասել է Ռոնալդուն: