«Մարսելը» խզել պայմանագիրը Ռամիի հետ «Ֆորտ Բոյարին» մասնակցելու համար

«Մարսելը»  որոշել է խզել պայմանագիրը կենտրոնական  պաշտպան Ադիլ Ռամիի հետ Լիգա 1-ի  մեկնարկից անմիջապես հետո: Այս մասին հաղորդում է  L’Equipe-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝  Ադիլ Ռամին մնացել է առանց աշխատանքի ներքին կարգապահության խախտման պատճառով: Նման որոշում է կայացվել ակումբի ղեկավարության կողմից, ընդ որում՝ մարզչական շտաբը՝ Անդրե Վիլաշ-Բոաշի գլխավորությամբ, համաձայնել է ակումբ ղեկավարության որոշման հետ։ Բանն այն , որ  Ռամին բաց է թողել մարզումը՝ «ընտանեկան պայմաններից ելնելով»: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ ֆուտբոլիստը մեկնել է «Ֆորտ Բոյար» շոուի նկարահանումներին։ Ֆուտբոլիստը համաձայն չէ ակումբի որոշման հետ, և նրա իրավաբանները այս պահին վիճարկում են «Մարսելի» որոշումը։

Ռամիի ներկայացուցիչները պնդում են, որ ակումբն այդ կերպ ազատվել է այն ֆուտբոլիստից, ում պայմանագիրը ևս երկու տարի ուժի մեջ է: