Կլոպ. Հաղթանակը որքան էլ քաղցր է, չպետք է հանգստանանք

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե ինչպես է  մտադիր վերակառուցվել նախորդ մրցաշրջանում ձեռք բերած հաջողության հիման վրա:

Անցած մրցաշրջանում «Կարմիրները» բաց թողեցին Պրեմիեր լիգայի տիտղոսը՝ մեկ միավորով զիջելով «Մանչեսթեր Սիթիին»,  բայց փայլուն ելույթների համար պարգևատրվեցին Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակով:

Այժմ Կլոպը մտադիր է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի իր թիմը չհանգստանա այս գավաթը նվաճելուց հետո.

-Ինչպե՞ս ենք մենք հիմնվելու մեր հաջողությունների վրա: Պետք է մնանք հաղթանակներին ծարավ: Դա շատ կարևոր է, ես դրանում կասկած չունեմ, բայց պետք է դա ապացուցենք գործով: Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո մենք չորս շաբաթ հավուր պատշաճի հանգստացել ենք ու միևնույն ժամանակ հիանալի հավաքներ անցկացրել:

Թվում է, թե հաղթանակը որքան էլ քաղցր է,  ​​կարող է մեղմել, մի փոքր իջեցնել էներգիան: Բայց մենք այդպիսին չենք: Մենք պարզապես պետք է դա անենք նորից, ինչպես նաև բարելավենք մի քանի գործողություններ, որոնցում մենք նույնպես շատ լավ չէինք: Երբ  գիտես, որ ինչ-որ բան գործում է, այն կօգնի քեզ հավատալ, որ դա էլի կաշխատի: Դա 100 տոկոս այդպես է: Դա ինձ օգնում է այն ժամանակ, երբ  փորձում եմ համոզել տղաներին՝ ասելով, որ  ամեն ինչ հնարավոր է: Փա՛ռք Աստծո, ես հանդերձարանում միակը չեմ, ով կարծում է, որ այսպիսի բան հնարավոր է, և դա շատ օգնում է ինձ, – Կլոպի խոսքերն է  մեջբերում  ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: