Ռոնալդու. Ուզում եմ անունս ֆուտբոլի պատմության մեջ թողնել

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է այն մասին, թե ինչն է իրեն մոտիվացնում.

-Ես միշտ ձգտում եմ առաջին հերթին նվաճել տիտղոսներ իմ թիմի հետ, քանի որ դա ինձ կբերի անհատական մրցանակներ։ Սա է աշխատանքը, ամենօրյա կյանքը։ Դուք արթնանում եք ամեն օր ինչ-որ բանի հասնելու նպատակով, այլ ոչ թե պարզապես գումար վաստակելու համար: Փառք Աստծո, ես այլևս փողի կարիք չունեմ։ Ցանկանում եմ իմ անունը գրել ֆուտբոլի պատմության մեջ, ավելի ու ավելի շատ հաղթել, – Ռոնալդուի խոսքերն է մեջբերում DAZN-ը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 2018-ի ամռանը։ Անցած մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը մասնակցել է Ա սերիայի 31 հանդիպման՝ դառնալով 21 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի և թուրինյան ակումբի միջև օայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: