Նևիլ. Եթե Գվարդիոլան հեռանա, «Սիթին» կթուլանա

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Գարի Նևիլը կարծում է, որ «Լիվերպուլն» ու մյուս թիմերը, ովքեր ցանկանում են տիտղոսը խլել «Մանչեսթեր Սիթիից», պետք է  համբերատար լինեն, մինչև Խոսեպ Գվարդիոլան հեռանա «Էթիհադից»:

Այս երկու մրցաշրջանների ընթացքում անընդմեջ նվաճելով Պրեմիեր լիգայի երկու տիտղոս և նվաճելով հսկայական 198 միավոր՝ «Սիթին» այս անգամ էլ է համարվում Անգլիայի առաջնության  գլխավոր ֆավորիտը:

Ըստ Նևիլի՝ այս հաջողությունը հենվում է Գվարդիոլայի անհատականության վրա, և Գարին չի պատկերացնում, որ Պեպը թույլ կտա որևէ մեկին շրջանցել իրեն:

-Ես ավելի քան 20 տարի խաղացել եմ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ, այնպես որ հիանալի գիտեմ, թե ինչ էին զգում մյուս ակումբները, երբ  մրցաշրջանի հենց մեկնարկից մտածում էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» միևնույն է՝ չեմպիոն կդառնա: Հիմա «Մանչեսթեր Սիթին» է նույն զգացողությունն առաջացնում: Նայում ես նրանց և մտածում. «Ո՞վ կարող է կանգնեցնել նրանց»: Նայելով նրանց կազմին և թե ինչի հասան նախորդ տարի՝ հասկանում ես, որ նրանք այդ ամենն արել են առանց Ֆերնանդինյոյի և մի քանի կարևոր խաղացողների: Նրանք ամիսներ շարունակ  խաղացել են առանց դե Բրույնեի:

Եթե ​​որևէ այլ ակումբ կորցնում է իր լավագույն խաղացողներին, ապա դա հեշտ չի կարողանում հաղթահարել, իսկ դա «Սիթիին» չի սպառնում:  Ռոդրիին և Ժոո Կանսելուին ձեռք բերելը միայն ուժեղացրեց առանց այն էլ  «Մանչեսթեր Սիթիի» մեծ ցուցակը: Նրանք շատ ուժեղ են յուրաքանչյուր դիրքում և կարող են պարզապես յուրաքանչյուր տարի մեկ-երկու խաղացող գնել ու վերջ:

Մեր մարզիչը մնաց իր պաշտոնում 26 տարի: «Մանչեսթեր Սիթիի» համար գլխավոր հարցն այն է, թե որքա՞ն ժամանակ կաշխատի Պեպ Գվարդիոլան:

Անցել են հիշարժան ու արդյունավետ երեք տարիները, բայց արդյոք նա կմնա՞ վեց, յոթ, ութ տարի: Եթե նա դա անի, մնացած ակումբները մի փոքր դժվարության մեջ կհայտնվեն, իսկ եթե նա հեռանա մեկ-երկու տարի հետո, ապա «Սիթին» միանշանակ կթուլանա:

Գվարդիոլան  հիանալի մարզիչ է, և ես կարծում եմ, որ մյուս ակումբները ստիպված կլինեն սպասել տիտղոս նվաճելու համար, մինչև նա հեռանա, – գրել է Նևիլը իր սյունակում: