Մագուայեր. Ինձ համար իսկապես մեծ նորամուտ էր

Աշխարհի ամենաթանկարժեք պաշտպանը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի առաջին տուրում իր թիմի ելույթները:

Հարի Մագուայերն ուրախ է, որ կարողացավ օգնել «Մանչեսթեր Յունայթեդին» ոչ միայն հաղթել, այլև գոլ բաց չթողնել «Չելսիի» դեմ պայքարում (4:0).

-Ինձ համար իսկապես  մեծ նորամուտ էր նոր ակումբում: Առաջին խաղակեսի ընթացքում բախտի անիվը մեր կողմն էր, «Չելսին» հնարավորություններ գոլեր խփելու: Այնուամենայնիվ, ընդմիջումից հետո մենք  կարողացանք ավելացնել:

Սա «Օլդ Թրաֆորդում» իմ առաջին հանդիպումն էր, ու ես խաղում էի որոշակի հուզմունքով: Երբեմն մենք ստիպված էինք լինում փոխանցումներ կատարել վտանգավոր հատվածներում: «Մանչեսթեր Յունայթեդին» հաջողվեց համատեղել հիանալի կոմբինացիան  արագ հակագրոհների հետ:

Գիտեմ, որ «Յունայթեդը» նախորդ տարի ընդամենը երկու չոր հանդիպում  է անցկացրել սեփական հարկի տակ: Ինձ համար կարևոր էր, որ «Չելսիի» դեմ խաղում մենք գոլ բաց չթողեցինք: Մենք ջանքեր կգործադրենք այս մրցաշրջանում էապես ավելացնել նման խաղերի քանակը, – ասել է Հարի Մագուայերը: