Վերատի. Երկրպագուներն իրավունք ունեն ասել իրենց ուզածը

 ՊՍԺ-ի Իտալացի կիսապաշտպանը հույս ունի, որ իր թիմակից Նեյմարը չի լքի ֆրանսիական ակումբն  այս տարի:

Մարկո Վերատին արձագանքել է այն լուրերին, թե Նեյմարը հաստատ կբաժանվի «Պարի Սեն Ժերմենից» «Նիմսի» դեմ խաղից հետո (3:0): Խաղի ընթացքում Ֆրանսիայի չեմպիոնների երկրպագուները վիրավորական խոսքեր էին վանկարկում բրազիլացի հարձակվողի հասցեին.

-Ես չեմ լսել, թե ինչ էին նրանք վանկարկում տրիբունաներում: Երկրպագուներն իրավունք ունեն ասել իրենց ուզածը:

Ես և Նեյմարը մտերիմ ենք: Այս ֆուտբոլիստը ի զորու է շատ բան տալ իր ակումբին: Նա անցած մրցաշրջանում իր հաշվին  շատ կարևոր գոլեր ունի գրանցած:

Հենց  վերադառնա մեր շարքեր, բոլորը անմիջապես կսկսեն խոսել նրա մասին: Նա զարմանալի մակարդակի ֆուտբոլիստ է, նրա խաղը բոլորին հիացնում է: Ի վերջո, Նեյմարը պետք է որոշի՝ կշարունակի՞ կարիերան այս ակումբում, թե՞ ոչ, – ասել է Մարկո Վերատին: