Իսկո. Զիդանը չի գործի Սոլարիի պես

«Ռոմայի» դեմ ընկերական խաղից առաջ Իսկոն հիշել է, որ Իտալիայի մայրաքաղաքում վատթարացան հարաբերությունները նախկին մարզչի՝  Սանտիագո Սոլարիի հետ:

Իսկոն պետք է խաղա «Ջալառոսիների» դեմ  Հռոմում կայանալիք խաղին: Զիդանը նրան ներառել է հայտացուցակում: Հաշվի առնելով այն փաստը, որ Իսկոն Իտալիայում արդեն խաղալու փորձ ունեցել է՝ Զիդանն առանց վարանելու հայտավորեց նրան:

Իսպանացու համար Հռոմը ամենաերջանիկ քաղաքը չէ: «Օլիմպիկոյի» հետ խաղից հետո Սանտյագո Սոլարին բացառեց Իսկոյի՝ մեկնարկային կազմում խաղալը: Սոլարին ոչ թե աստիճանաբար  ֆուտբոլիստին ուղարկեց պահեստայինների նստարանին, այլ դա արեց կտրուկ և անդառնալիորեն: Հարաբերությունները գնալով ավելի ու ավելի սրվեցին, որից հետո Սոլարին բացահայտ հայտարարեց, որ չի նախատեսում այլևս խաղացնել Իսկոյին.

-Ես Հռոմի հետ կապված լավ հիշողություններ չունեմ: Գիտեմ, որ Զիդանը չի գործի Սոլարիի պես, բայց նստվածքը մնում է: Պետք է խաղալ Հռոմում և թարմացնել անցյալի հիշողությունները նորերով,- ասել է Իսկոն: