Բեքհեմ. Չէի ցանկանում շեղել Անչելոտիին

«Ինտերի Մայամիում» աշխատելու համար Դեվիդ Բեքհեմին պետք են Թիերի Անրին և Դեյվիդ Մոյեսը:

Ինչպես հայտնի է, Դեւիդ Բեքհեմը ստեղծել է իր սեփական ֆուտբոլային ակումբը, որը պետք է սկսի MLS- ում հանդես գալ փետրվարից: Դեւիդն իր թիմի համար դեռ չի գտել գլխավոր մարզիչ և վերջերս ցանկում ընդգրկել է Դեւիդ Մոյեսին և Թիերի Անրին:

Հարցազրույցում Բեքսը խոստովանել է, որ երկուսին էլ կցանկանար տեսնել  ակումբում.

-Ես դեռ որոշում չեմ կայացրել, թե կոնկրետ ում կցանկանայի տեսնել «Մայամի Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում: Սկզբում ես դիտարկում էի Անչելոտիի թեկնածությունը, բայց նրա գործերը լավ են ընթանում «Նապոլիում», ես չեմ ուզում շեղել նրան:

Վերջերս ցանկում ավելացրեցի Մոյեսի և Անրիի անունները: Նրանք երկուսն էլ մինչ օրս աշխատանք չեն գտել: Առհասարակ, ես ուզում եմ երկուսին էլ տեսնել իմ ակումբի կառուցվածքում: Ճիշտ է, դեռ ես չեմ կարող հասկանալ, թե նրանցից որն է լավագույն մարզիչի հիմնական թեկնածուն, – մեկնաբանել է Բեքհեմը: