Մոուրինյո. Մագուայերը լավագույնն էր

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բարձր է գնահատել պաշտպան Հարի Մագուայերի խաղը «Չելսիի» դեմ խաղում:

«Ման. Յունայթեդում»  իր առաջին դեբյուտային խաղում Մագուայերը թիմին օգնեց 4:0 հաշվով հաղթել  «Չելսիին»: Եվ հենց Հարին էլ  արժանացել  է հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Մագուայերի խաղը մեծ տպավորություն է թողել Մոուրինյոյի վրա, որը ցանկանում էր գնել նրան  անցած ամառ: Ժոզեն վստահ է, որ 26-ամյա անգլիացին  «Կարմիր սատանաների» պաշտպանությանը նոր ու թարմ արյուն կմատակարարի.

-Կարծում եմ, որ նա լիովին արժանի էր հանդիպման  լավագույն խաղացողի կոչմանն արժանանալուն: Կարծում եմ՝ նա ուժեղ է, և թիմի համար շատ կարևոր է, որ կա  այդպիսի խաղացող:

Հարին ցույց տվեց ոչ միայն մարտավարական գրագիտություն, այլև  կարողացավ լավ կարդալ խաղը, անընդհատ զգոն էր և փորձում էր վստահ առաջ նետվել: Նա հոյակապ էր և լիովին արժանի էր լավագույնի կոչմանը:

Թիմդ կարող է շատ վտանգավոր լինել հարձակման գծում, բայց հենց զգում ես, որ ցանկացած պահի կարող ես սխալվել պաշտպանությունում, հաստատ լավ չես խաղա:

Երբ կազմումդ կա այդպիսի պաշտպան, կարող ես քեզ թույլ տալ խաղալ քո խաղը և ավելի վստահ հանդես գալ: Վիկտոր Լինդելեֆը շատ լավ խաղացող է, և  կարծում եմ՝  նրանք կարող են շատ լավ համագործակցել իրար հետ. դա միայն հօգուտ թիմի կլինի թիմին,- ասել է Մոուրինյոն Sky Sports- ին: