Քեյն. Պետք է մինչև վերջ պայքարել չեմպիոնական մրցավազքում

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը վստահ է, որ իր թիմը ի զորու է այս մրցաշրջանում նվաճել Պրեմիեր լիգան:

Անցած մրցաշրջանում «Խթանները» ավարտեցին տարին միայն չորրորդ հորիզոնականը զբաղեցնելով՝ զգալիորեն զիջելով «Մանչեսթեր Սիթիին» և «Լիվերպուլին», բայց այս անգամ Քեյնը հույս ունի մինչև վերջ մասնակցել չեմպիոնական մրցավազքին.

-Անցյալ տարի մենք մի որոշ ժամանակ պայքարեցինք  «Սթիի» ու «Լիվերպուլի» հետ, բայց հունվարից հետո նրանք շատ առաջ անցան մեզնից:

Պետք է լավ սկսենք այս մրցաշրջանը: «Լիվերպուլն» ու  «Սիթին» լավ մեկնարկեցին այս տարի, ուստի մեզ համար կարևոր է հնարավորինս հետևել նրանց:

Մենք լիովին հավատում ենք, որ կարող ենք շարունակել հաղթանակով ավարտել տարին, իհարկե, դրա համար, դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք: Դա անելու համար մենք քայլ արդեն կատարել ենք՝ գնելով նոր խաղացողների կազմն ուժեղացնելու և մրցակցությունն ավելացնելու համար:

Հիանալի կազմ ունենք: Բոլորն էլ լավ մարզավիճակում են և ցանկանում են պայքարել: Յուրաքանչյուր խաղացող, ով  հնարավորություն է ստանում խաղադաշտ դուրս գալու, փորձում  է ապացուցել, որ արժանի է: Սա կարևոր նախապայման է, – Քեյնի խոսքերն է մեջբերում Goal-ը: