Պոգբա. Միշտ լավ տրամադրություն եմ ունենում, երբ ֆուտբոլ եմ խաղում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոստովանել է, որ դեռ վստահ չէ իր ապագայի վերաբերյալ:

Ամառային ողջ տրանսֆերային պատուհանի ժամանակ չդադարեցին այն լուրերը, որ Պոգբան կտեղափոխվի կամ «Ռեալ», կամ էլ «Յուվենտուս»: Այնուամենայնիվ, դա չի խանգարել ֆրանսիացուն մրցաշրջանը կատարյալ սկսելուն՝ նշանակալի ներդրում ունենալով «Չելսիի» նկատմամբ 4-0 հաշվով տարած հաղթանակում:

Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին խաղից հետո Պոգբան ասել է, որ երջանիկ է «Օլդ Թրաֆորդում».

-Ես միշտ լավ տրամադրություն եմ ունենում, երբ ֆուտբոլ եմ խաղում: Ես անում եմ այն, ինչն ինձ դուր է գալիս, գումարած՝ սա իմ գործն է: Ամեն անգամ, երբ ես դուրս եմ գալիս դաշտ,  անում եմ հնարավոր ամեն ինչ:

Ես տեղյակ եմ այն ամենի մասին, ինչ ասվել է: Բայց միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի հետո: Ձեր հարցը հիմա մեծ հարցականի տակ է:

Ես ներկա պահին Մանչեսթերում եմ և այստեղ ուրախ եմ թիմակիցներիս հետ: Ես միշտ ցանկանում եմ հաղթել և ուժերս ամբողջովին ներդնում եմ խաղադաշտում,- ասել է  Պոգբան RMC Sport- ի հետ զրույցում: