Լեմպարդ. Ինձ չի անհանգստացնում, թե ինչ է ասել Ժոզեն

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդը արձագանքել է թիմի նախկին մարզչի՝ Ժոզե Մոուրինյոյի քննադատությանը, որը ներկա պահին հեռուստատեսության փորձագետ է:

ՊԼ-ի առաջին տուրում Մոուրինյոն տարակուսանք էր հայտնել Լեմպարդի մտահղացումներին՝ ասելով, թե ինչու՞ է Լեմպարդը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում պահեստայինների նստարանին թողել ամենափորձառու Նգոլո Կանային, Մարկոս ​​Ալոնսոյին և Օլիվյե Ժիրուին ՝ վստահելով երիտասարդ Մեյսոն Մաունթին և Թեմի Աբրահամին:

Այնուամենայնիվ, Լեմպարդը  բացարձակապես անհանգստացած չէ, թե  իր քննադատներն ինչ են ասում, անգամ եթե քննադատը նշանավոր Ժոզեն է: Ֆրենկը գոհ էր իր երիտասարդների ելույթներից.

-Նրան դուր չի՞ եկել Մեյսոն Մաունթի խաղը: Նա հենց այդպե՞ս էլ ասաց:

Ես չեմ կարող ստիպել մարդկանց հեռուստաեթերից այլ կերպ մտածել, ու կապ չունի՝ նրանք ֆուտբոլում փորձառու մարդիկ են, թե ոչ: Մենք այլ խաղացողներ չունենք, բացի նրանց, ովքեր այսօր խաղացել են և նրանք, ովքեր պահեստային են եղել:

Ես չպետք է անհանգստանամ այն մասին, թե ինչ է ասում փորձագետներից որևէ մեկը: Մենք ունենք այն խաղացողները, որոնք կան մեր տրամադրության տակ, և ես հավատում եմ նրանց:

Ակնհայտ է, որ մենք լավագույնն էին հանդիպման առաջին 45 կամ նույնիսկ 60 րոպեներին: Բայց մենք սխալներ թույլ տվեցինք, ինչը 5 գոլային փոխանցման արդյունքում հանգեցրեց չորս գոլի,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: