VAR-ը՝ Պրեմիեր Լիգայում. Հարցեր և պատասխաններ

Այն եկավ: Տեսամրցավարների համակարգը (VAR) գործելու է Պրեմիեր Լիգայի բոլոր խաղերի ընթացքում: Ներկայացնում ենք տեսամրցավարների համակարգը և պատասխանում ենք ծագող հարցերին համառոտ:

Ի՞նչ է ստուգում VAR-ը

Հստակ և ակնհայտ սխալներ կամ վրիպակներ, որոնք անհրաժեշտ է վերանայել: VAR-ի օգնությանը դիմում են միայն չորս դեպքում:

  • Գոլ
  • 11-մետրանոց
  • Ուղիղ կարմիր քարտ
  • Սխալ ինքնություն

VAR-ը ֆիքսում և ուսումնասիրում է նման դեպքերը: Վերջնական որոշումն այնուամենայնիվ կայացնում է մրցավարը: Բացի վերը նշված դեպքերից ոչ մի այլ դեպքերում VAR-ը չի կիրառվում:

Որոշումները լինում են փաստացի և սուբյեկտիվ, այդպե՞ս չէ

Այո: Օրինակ, խաղից դուրս վիճակը որոշելու ժամանակ: Դա փաստացի որոշում է: VAR վերլուծում է իրավիճակը և ասում է դաշտում գտնվող մրցավարին` ինչ է եղել:

Մյուս փաստացի որոշումներից են՝ կաննոնների խախտումը տուգանային հրապարակի մատույցներում կամ ներսում, կամ արդյոք գնդակը խաղի մեջ չի եղել որոշ ժամանակ գոլ խփելուց առաջ:

Խաղից դուր վիճակի որոշումը փաստացի է, բայց վիճահարույց դեպքեր լինում են:

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Հարի Քեյնի նկատմամբ խախտեցին կանոնները և նշանակվեց 11-մետրանոց: VAR-ը ցույց տվեց, որ խաղից դուրս վիճակ չկար, այնուհետև կրնկնապատկերը մյուս անկյունից ցույց տվեց, որ Քեյնը խաղից դուրս վիճակում էր:

Նախորդ մրցաշրջանում VAR-ն օգտագործում էր 2D տեխնոլոգիան, այս անգամ լինելու է 3D տարբերակը, որն օգտագործվում է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Այդ տարբերակն ավելի ճկուն է խաղից դուրս վիճակը որոշելու տեսանկյունից:

Արդյո՞ք եզրային մրցավարները շարունակելու են ֆիքսել խաղից դուրս վիճակը

Այո, անպայման: VAR-ին դիմելու են միայն այն դեպքում, եթե խաղից դուրս վիճակից հետո եղել է վերը նշված չորս դեպքերից գոնե մեկը:

Իսկ սուբյեկտի՞վը

Օրինակ, կարմիր քարտ ցույց տալու դեպքում: Բոլոր դեպքերում որոշումն ընդունում է մրցավարը: Եթե խախտումից հետո մրցավարը ցույց է տալիս միայն դեղին քարտ, ապա շատ դեպքերում նրա որոշումը մնալու է անփոփոխ:

Քանի որ VAR-ին դիմում են միայն հստակ և տեսանելի սխալի դեպքում, ապա որպեսզի դեղին քարտը հետագայում դառնա կարմիր, պետք են շատ ծանրակշիռ հիմքեր:

Ի՞նչ արդյունք է ակնկալում Պրեմիեր լիգան

Պրեմիեր լիգայի ղեկավարությունն ընդգծել է, որ չի սպասում VAR-ից 100%-ոց ճշգրտություն: Փաստացի, դա անհնար է:

Հաշվի առնելով մարդկային գործոնը՝ ներկայիս ճշգրտությունը գնահատվում է 82%, և VAR-ի օգտագործումն անկասկած կբարձրացնի այդ տոկոսը:

Ի՞նչ կարելի ասել խաղի ընդհատման մասին

Փորձարկումները ցույց են տվել, որ VAR-ի օգնությանը դիմելը և այդ ընթացքում խաղի ընդհատումը կազմում է միջինը 84 վայրկյան:

VAR-ի օգնությանը դիմում են միջինը հինգ խաղը մեկ: Աշխարհի առաջնության ժամանակ այդ թիվը կազմել է 3,2 խաղ, իսկ Կանանց աշխարհի առաջնության ժամանակ՝ 1,9 խաղ:

Ինչպե՞ս են երկրպագուները մարզադաշտում տեղյակ լինելու VAR-ի որոշումների մասին

Պրեմիեր լիգայի 20 մարզադաշտից 18-ում մեծ էկրանների վրա ցուցադրվելու է ամբողջ ընթացքը. որ դրվագի համար է օգնության դիմում մրցավարը, և ինչ որոշում է կայացվել:

«Էնֆիլդում» և «Օլդ Թրաֆորդում» այդ գործառույթը ցուցադրելու համար օգտագործվելու են խաղադաշտի մոտ տեղադրված գովազդային հոլովակների շարքը, ցուցատախտակը, ինչպես նաև հայտարարություն է լինելու հաղորդավարի կողմից:

Ձեռքով խաղի մասին

Ձեռքով միտումնավոր խաղը մնում է խախտում, բայց ազատ հարված նշանակվելու է հետևյալ դեպքերում՝

  • Երբ գնդակը սլանում է դեպի դարպասը ֆուտբոլիստի ձեռքին կպչելուց հետո:
  • Ֆուտբոլիստը մնում է գնդակով և կարող է գոլային պահ ստեղծել կամ գոլ խփել, գնդակն իր ձեռքին կպչելուց հետո:
  • Երբ գնդակը կպչում է ձեռքին, որը գտնվում է անբնական վիճակում:
  • Երբ գնդակը կպչում է բարձր պարզած ձեռքին:

Եղել է դեպք Կանանց աշխարհի առաջնության ժամանակ: Դարպասապահի դիրքը 11-մետրանոցն իրացնելուց առաջ ստուգվել է VAR-ի օգնությամբ:

VAR-ը չի անդրադառնալու դարպասապահի դիրքին 11-մետրանոց հարվածից առաջ:

Դարպասապահի դիրքը մնում է մրցավարի հայեցողությանը: Ոչ ոք չի ցանկանա, որ այդ առումով վիճելի իրավիճակ ստեղծվի: