Իբրահիմովիչ. Ինչպե՞ս կարող եք մտածելակերպ զարգացնել, եթե քեզ պետք է միայն փլեյ-օֆֆ դուրս գալ

Զլատան Իբրահիմովիչը դժգոհ է Ամերիկայի լիգայի համակարգից: «Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվողը կոշտ  քննադատության է ենթարկել MLS- ի կանոնները:

Փաստն այն է, որ լիգայում երկու թև կա՝ Արևմտյան և Արևելյան, որոնցից յուրաքանչյուրում կա 12 թիմ: Յուրաքանչյուր թևի թիմերի բոլոր դեմ առ դեմ հանդիպումներից հետո, այսինքն՝ 12-ից առաջին 7 թիմերը գնում են փլեյ-օֆֆ, որտեղ էլ ըստ կանոնների՝ ընթանում է հիմնական պայքարը չեմպիոնության համար:

-Կարծում եմ, որ համակարգը իսկական աղբ է: Ինչպե՞ս կարող եք մտածելակերպ զարգացնել, եթե  քեզ պետք է միայն փլեյ-օֆֆ դուրս գալ ու վերջ: Յուրաքանչյուր խաղում արդյունքը կարևոր է, բայց այստեղ, եթե գտնվում ես, օրինակ, յոթերորդ հորիզոնականում, մասնակցում ես փլեյ-օֆֆին, հետո կարող ես հաղթել ու վերջ չեմպիոն դառնալ, – Իբրայի խոսքերն է մեջբերում  Goal.com- ը: