Գիգզ. Լուկակուն կամ ֆուտբոլիստ է մեկնարկային կազմի, կամ ոչ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը պնդում է, որ միշտ էլ եղել են ֆուտբոլիստներ, ովքեր ցանկացել են լքել թիմը, իսկ հարձակվող Ռոմել Լուկակուին արգելված չէր բանակցել «Ինտերի» հետ, քանի որ նա այլևս թիմի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերի ծրագրերի մեջ չէր մտնում:

«Կարմիր սատանաները» դեմ չէին բելգիացուն վաճառել  «Ինտերին» 80 միլիոն եվրոյով (74 միլիոն ֆունտ), և դա տեղի ունեցավ Անգլիայում տրանսֆերային պատուհանի փակվելուց ժամեր առաջ.

-Լուկակուն առաջին նշանավոր ֆուտբոլիստը չէ, ով լքում է« Օլդ Թրաֆորդը»: Եվ ոչ վերջինը … Թիմը փոփոխությունների կարիք ունի, բայց անարդյունավետ խաղացողները պետք է նոր կայծ գտնեն այլ ակումբներում: Լուկակուն այն ֆուտբոլիստը չէ, որին պետք է պահեստայիններին նստեցնել: Նա կա՛մ ֆուտբոլիստ է մեկնարկային կազմի, կա՛մ ոչ,- ասել է Գիգզը: