Կրոս. Ամենևին չեմ ափսոսում, որ տեղափոխվեցի «Ռեալ»

Գերմանացի կիսապաշտպանը խոստովանել է, որ իրոք կարող էր միանալ «Կարմիր սատանաներին» 2014 թվականին Աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո:

Թոնի Կրոսը, որն այժմ հանդես է գալիս «Ռեալի» կազմում, ասել է, թե ինչու չի կայացել իր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ».

-Ես տեղյակ էի  «Մանչեսթեր Յունայթեդի»՝ իմ տրանսֆերը կազմակերպելու մտադրությունների մասին:  Մոյեսը, ով այդ ժամանակ ղեկավարում էր ակումբը, սպասում էր թիմում իմ հայտնվելուն: Ես հիշում եմ, թե ինչպես եմ խոսել նրանց ներկայացուցիչների հետ: Մենք բանավոր համաձայնեցինք հետագա համագործակցության վերաբերյալ դրույթները, բայց չստորագրեցինք փաստաթղթերը:

Ամեն ինչ հասավ նրան, որ ես ստիպված էի ինքնագիրս դնել պայմանագրի տակ, բայց ակումբում իմ հայտնվելը երբեք տեղի չի ունեցել:

Անկեղծ ասած, ես ամենևին չեմ ափսոսում, որ տեղափոխվեցի «Ռեալ»: Ես հաստատ գիտեմ, որ մանկունցիների հետ ես չէի կարողանա երեք անգամ նվաճել Չեմպիոնների լիգան, – բացատրել է Թոնի Կրոսը: