Մատա. Կասկած չունեմ, որ հին ընկերս՝ Լեմպարդը, հաջողության կհասնի

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը զրուցել է ակումբի մամուլի ծառայության հետ Պրեմիեր լիգայի  առաջիկա մեկնարկի մասին:

Խուան Մատան կիսվել է ակումբում իր մնալու, ինչպես նաև Ֆրանկ Լեմպարդի՝ «Չելսիի» ղեկին հայտնվելու մասին մտքերով.

-Սուլշերը շատ է վստահում երիտասարդ ֆուտբոլիստներին, բայց միևնույն ժամանակ նա գնահատում է ինձ: Հենց մարզչի հետ փոխհարաբերություններն էին պատճառը, որոնք ազդեցին «Մանչեսթեր Յունայթեդում» մնալու իմ որոշման վրա: Մեր գեղեցիկ մարզադաշտում խաղալը առանձնահատուկ երևույթ է: Իմ կարիերան ավարտելուց հետո ես հպարտ կլինեմ, որ խաղացել եմ նման մեծ ակումբի կազմում:

Ինչ վերաբերում է Լեմպարդին,  հաճելի էր նրան տեսնել «Չելսիի» ղեկին: «Դերբիում»  նրա կատարած աշխատանքը արժանի էր, որ պսակվեր այդպիսի հաջողությամբ: Ես կասկած չունեմ, որ իմ հին ընկերը լիովին պատրաստ է այս գործին:

Դեբյուտային հանդիպումը «Կապույտների» դեմ, իհարկե,  հեշտ չի լինի: «Չելսին» կառուցում է նոր նախագիծ, նրանց կազմը լրջորեն փոխվել է: Բայց մենք ուրախ ենք նոր մրցաշրջանը սկսելու հենց այդպես,- ասել  է Խուան Մատան: