Ռոնալդուն որոշել է շքեղ առանձնատուն գնել

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է առանձնատուն գնել Մարբելյեում, որը գտնվում է UFC-ի նախկին չեմպիոն (երկու քաշային կարգերում) Կոնոր Մաքգրեգորի տան հարևանությամբ:

Ինչպես հայտնում The Sun-ը, առանձնատունը պորտուգալացի ֆուտբոլիստի համար կարժենա 1,3 մլն ֆունտ (մոտ 1,45 մլն եվրո):

Հաղորդվում է, որ տունը Մարբելյեում գտնվող «Լա Ռեսինա» գոլֆ-ակումբի հարևանությամբ է տեղակայված: Միջերկրական ծովին նայող առանձնատունը գտնվում է հենց գոլֆի դաշտի մոտ, այն ունի նաև լուսադիոդային համակարդով ստորգետնյա ճանապարհ, մասնավոր մարզասրահներ, կինոսրահներ և պեյզաժային լողավազաններ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Ռոնալդուն  Instagram-ում ամենաթանկարժեք գովազդ ունեցող մարզիկների ցանկում առաջինն է: Նրա էջում մեկ գովազդային գրառումը արժի 975 հազար դոլար: