Զինված հարձակում են գործել Օզիլի ու Կոլաշինացի վրա

«Արսենալի» ֆուտբոլիստներ Մեսութ Օզիլն ու Սեադ Կոլաշինացը զինված հարձակման են ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել Լոնդոնում: Գերմանացին, որի հետ նաև Սաեդն է եղել, իր վարած Mercedes G-Class-ով ընթանալիս է եղել Լոնդոնի հյուսիսային հատվածով, երբ նրանց մոտոցիկլետներով երկու տղամարդ են մոտեցել: Նրանց ձեռքին դանակ է եղել: Հանցագործները փորձել են վարորդի կողմից բացել դուռը, սակայն Սաեդը համարձակորեն դուրս է եկել ավտոմեքենայից ու պաշտպանել ընկերոջը: Կոլաշինացը նախ գցել է առաջին մոտոցիկլետավարին, որը վարորդի դռան մոտ է եղել, ապա 2-րդին: Հանցագործների դեմքերը սաղավարտերով փակ են եղել:

Այնուհետ ականատեսները վկայում են, որ Օզիլը դուրս է եկել մեքենայից ու վազել մոտակայքում գտնվող թուրքական ռեստորան՝ օգնության:

Ռեստորան են եկել նաև զինված հանցագործները իրենց մոտոցիկլետներով, սակայն այդտեղից արդեն խոհարարներն ու մատուցողները հեռացած են եղել: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը վկայություն է վերցրել ինչպես խաղացողներից, այնպես էլ ռեստորանի անձնակազմից: Ինչպես տեղեկացնում է «Արսենալը»,   խաղացողներից ոչ մեկ չի տուժել: