Երկրպագուն ներխուժել է խաղադաշտ ու լուսանկարվել Ռոնալդուի հետ

«Յուվենտուս»-«Տոտենհեմ» հանդիպման ժամանակ, որը կայացավ  Սինգապուրում Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության շրջանակներում, բյանկոներիների պահեստայինների նստարան է ներխուժել մի պատանի երկրպագու:

Անվտանգության  աշխատակիցներից խուսափելով՝ նա վազել է «Ծեր սինյորայի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մոտ, որը երկրպագուին ժպիտով է դիմավորել, ողջունել և լուսանկարվել վերջինիս հետ, ինչից հետո երեխային հրավիրել է «Յուվենտուսի» մյուս ֆուտբոլիստների հետ դիտել խաղը  հենց պահեստայինների նստարանից:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» հաղթեց «Յուվենտուսին» 3:2 հաշվով: Ռոնալդուն գոլի հեղինակ դարձավ 60-րդ րոպեին, սակայն շուտով նրան փոխարինեց Մաթեուս Պերեյրան, ինչն էլ հանգեցրեց  պորտուգալացու դժգոհությանը: «Խթաններին» հաղթանակը բերեց հարձակվող Հարի Քեյնը, որն աչքի ընկավ ավելացված ժամանակում դաշտի կենտրոնից  խփած գնդակով: