Մեսսին ընտանիքի հետ հանգստանում է

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին միջմրցաշրջանային հավաքի ժամանակ հանգստանում է կնոջ և երեխաների հետ  Կարիբյան ծովի մի բացառիկ հանգստավայրում: Մեսսին հանգստից լուսանկարներ է հրապարակել ինստագրամյան իր էջում;

Ինչպես տեղեկացնում է Give me Sport-ը, մեկ օրվա արժեքն այդ հանգստավայրում կազմում է 5.5 հազար եվրո:

Հանգստավայրում կա անհատական լողափ՝ սպիտակ ավազով, իսկ կղզին այնքան մեկուսի  է, որտեղ կարելի է միայն նավակով գնալ, և այնտեղ մեքենաներ առհասարակ չկան: