Օզիլը ներկել է մազերը ու դարձել շիկահեր

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ներկել է մազերն ու դարձել շիկահեր: Նկարն արդեն համացացում մեծ քննարկումների տեղիք է տվել:

Ամառային տրանսֆերային պատուհանի հենց մեկնարկից «Արսենալը»  փորձում է վաճառել ֆուտբոլիստին, սակայն ոչ մի պաշտոնական  առաջարկ կամ հարցում չի ստացել նրա վերաբերյալ, բացառությամբ թուրքական «Ֆեներբախչեից», որը ցանկանում է վարձակալել կիսապաշտպանին և վճարել նրա աշխատավարձի միայն մի մասը: Օզիլի պայմանագիրը «Զինագործների հետ» հետ ավարտվում է մինչև 2021 թվականի ամռանը:

Նախորդ մրցաշրջանում Օզիլը ՊԼ-ում անցկացրել է 24 հանդիպում, որի ընթացքում խփել է 5 գոլ և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: