Դե Լաուրենտիս. Խամեսն ուզում է տեղափոխվել «Նապոլի»

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը վստահ է, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որը ներկայումս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», ցանկանում է տեղափոխվել նեապոլիտանական ակումբ: Բացի այդ իտալական ակումբի նախագահը կոլումբիացուն  համեմատել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ.

- Խամեսը այն ֆուտբոլիստն է, ով Ռոնալդուից ու Մեսսիից հետո ամենասիրալիրն է ԶԼՄ-ների հանդեպ: Կառլո Անչելոտին իսկապես սիրում է նրան: Տեղափոխության հիմական խոչընդոտը  «Ռեալն» է համարվում, որը ոչ մի կերպ չի ուզում արդարացնել սպասելիքները: Իսկ Խամեսը ուզում է տեղափոխվել «Նապոլի»»,- դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: