Լեմպարդ. Մեր թիմի գլխավոր նպատակը արդյունքն

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը նախօրեին իր մեկնարկային հանդիպումն է անցկացրել «Արիստոկրատների» առաջնորդի պաշտոնում:

Ֆրենկ Լեմպարդի թիմն ընկերական հանդիպում է անցկացրել «Բոհեմիան» թիմի հետ՝ 1:1.

-Խաղը հեշտ չէր: Թիմը վերջերս է սկսել մարզվել, իսկ այս խաղը մեկնարկային էր: Մի քանի օր է, ինչ աշխատում ենք: Թիմը ֆիզիկական առումով դեռ պատրաստ չէ: Չենք ուզում ֆիզիկապես ծանրաբեռնել մեր տղաներին, հարկ է ճիշտ պատրաստվել մրցաշրջանին:

Իհարկե, մեր թիմի գլխավոր նպատակը արդյունքն է, բայց, բնականաբար, խոսքը այս խաղի մասին չէ: Նման խաղերը պարզապես ստուգողական բնույթ ունեն, որպեսզի ֆուտբոլիստներն իրենք էլ հասկանան, որ պետք է օպտիմալ մարզավիճակ ձեռք բերեն: Իսկ անձամբ ինձ շատ հետաքրքիր է, թե մեր երիտասարդ ֆուտբոլիստներն ինչի են ընդունակ ու ինչի կարող են հասնել, իսկ նման հանդիպումները ամենալավ միջոցն են այդ հարցերը հասկանալու համար,- մեկնաբանել է Լեմպարդը: