Լուկակուն ուզում է տեղափոխվել «Ինտեր»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հավանաբար կհեռանա ակումբից:

Ինչպես տեղեկացնում է ESPN-ն,  26-ամյա ֆուտբոլիստը հայտնել է «Կարմիր սատանաների» ղեկավարությանը, որ ցանկանում է  նոր մրցաշրջանն այլ ակումբում սկսել: Բելգիացին ցանկանում է կարիերան  «Ինտերում» շարունակել, որը համարվում է ֆուտբոլիստի նկատմամբ ամենաակտիվ հետաքրքրություն ցուցաբերող ակումբը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ներաձուրիների» սպորտային տնօրենը ժամանել է Անգլիա Լուկակուի տրանսֆերի շուրջ բանակցություններ սկսելու համար: Հայտնի է նաև, որ ևս երկու իտալական ակումբ են ցանկանում ձեռք բերել Լուկակուին՝ «Նապոլին» ու «Յուվենտուսը»:

«Կարմիր սատանաները»  75 միլիոն ֆունտ են պահանջում Լուկակուի դիմաց: