Ֆոնսեկան վիճել է իր օգնականի հետ

Նախօրեին «Ռոմայի» մարզչական բազայում վիճաբանություն է տեղի ունեցել: Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան վիճաբանության մեջ է մտել իր օգնական Տիագու Լեալի հետ: Այդ ամենը տեղի է ունեցել նախքան թիմի հերթական մարզումը:

Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, մարզումը սկսելուց առաջ Ֆոնսեկան մի քանի անգամ ձայնը բարձրացրել է իր օգնականի վրա: Լարված իրավիճակը փորձել է շտկել հռոմեական ակումբի մարզչական շտաբի մեկ այլ ներկայացուչիչ՝ Նունու Կամպուշը:

Տիագու Լեալը «Ռոմայի» տակտիկական գծով մարզիչն է: Նա աշխատում է Ֆոնսեկայի հետ 2014 թվականից, երբ Պաուլուն նկատեց նրան շնորհիվ իր վերլուծական կարողությունների:  Միասին նրանք աշխատել են «Շախտյորում» 2016-2019 թվականներին:

Պաուլո Ֆոնսեկան վերջերս է գլխավորել «Ռոման»: Մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է երկու տարով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: