Կոսիելնին իր ապագայի վերաբերյալ երաշխիքներ է ուզում

«Արսենալի» ավագ Լորան Կոսիելնին մտածում է այս ամառ «Էմիրեյթսից» հեռանալու մասին՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիայից մի շարք առաջարկներ ունի:

Ներկա պահին ֆուտբոլիստն ունի 12 ամսվա գործող պայմանագիր: Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, «Զինագործները» պատաստ են այն բանին,  որ 33-ամյա պաշտպանը լրացնի պայմանագրի ժամկետը և հեռանա ակումբից  ազատ գործակալի կարգավիճակով:

Սակայն Լորանն իր ապագայի վերաբերյալ երաշխիքներ է ուզում՝ ավելի երկարաժամկետ պայմանագիր, մանավանդ որ Ֆրանսիայից նման առաջարկ ստացել է:

Օրինակ՝ «Բորդոն» պատրաստ է Լորանին միանգամից երեք տարվա պայմանագիր առաջարկել: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիոնը» և «Ռեննը»: Բոլորն էլ շահավետ պայմանագիր են առաջարկում վետերանին:

Ինչ վերաբերում է «Արսենալին», ապա նա այս ամառ չի ցանկանում կորցնել Կոսիելնիին, մանավանդ, որ ակումբը նախատեսել է վաճառել պաշտպան Շկոդրան Մուստաֆիին, բայց նոր պայմանագիր էլ չի շտապում առաջարկել Լորանին, իսկ դա վետերանին ստիպում է հեռանալու մասին մտածել: