Գեղամ Կադիմյանը՝ «Ալաշկերտի» ֆուտբոլիստ

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Գեղամ Կադիմյանի հետ:

«Փյունիկի» սան հանդիսացող Կադիմյանը ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է Ուկրաինայում` հանդես գալով Խարկովի «Արսենալում», «Տիտանում», «Սումիում», «Հովերլայում», Դոնեցկի «Օլիմպիկում», «Կարպատներում», «Զարյայում», «Վորսկլայում»:

26-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Կիևի «Արսենալն» էր:

Ուկրաինայի Պրեմիեր լիգայում անցկացրած 83 հանդիպումներում Կադիմյանը դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 10 խաղերում Գեղամը 2 գոլ է հեղինակել:

fcalashkert.am