Արթուր Ավագիմյանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտի»  պաշտոնական կայքը, ակումբը 2 տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, 22-ամյա եզրային կիսապաշտպան Արթուր Ավագիմյանի հետ, ով Դոնեցկի «Շախտյորի» սան է հանդիսանում, խաղացել է Ուկրաինայի պատանեկան հավաքականներում, իսկ «Ալաշկերտ» տեղափոխվել է Կիևի «Արսենալից»:

«Շախտյորում» հանդես գալու տարիներին Ավագիմյանը հանդես է եկել Ուկրաինայի Մ-16, Մ-17 և Մ-19 հավաքականներում:

Երկու տարի անընդմեջ ուկրաինական «Մարիուպոլի» լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչված և լեգենդար Լորան Բլանի նախաձեռնությանբ ֆրանսիական «Բորդոյում» փորձաշրջան անցած հայ կիսապաշտպանի նախորդ ակումբը Կիևի «Արսենալն» էր, որի կազմում նա 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ուկրաինայի ավարտված առաջնությունում: