Քեյն. Նոր մարտահրավերներ են մեզ սպասվում

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը վստահ է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլից» կրած պարտությունը մոտիվացնում է իր թիմին, որպեսզի այս մրցաշրջանում քայլ առաջ կատարի:

Հունիսի 1-ին Մադրիդում կրած պարտությունից հետո՝ 2:0,  «Տոտենհեմը»  ձեռքից բաց թողեց 2008 թվականից ի վեր առաջին տիտղոսը նվաճելու հանրավորությունը, իսկ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց ընդամենը 4-րդ հորիզոնականը:

Ամեն դեպքում Հարի Քեյնը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել և կարծում է, որ «Խթաններին» նոր մրցաշրջանում նոր մարտահրավերներ են սպասում՝ բոլոր մրցաշարերում.

-Կարծում եմ՝ ՉԼ-ի պարտությունը միայն մոտիվացրել է, որպեսզի ավելի լավը դառնանք: Զգալով Չեմպիոնների լիգայի տիտղոսը այդքան մետ՝ ուզում ես անընդհատ նման մակարդակի խաղերի մասնակցել: Գիտենք, թե որքան դժվար է վերադառնալ նույն տեղում գալիք մրցաշրջանում, բայց դա միայն մեզնից է կախված:

Մենք միշտ մեր առջև նատակ ենք դնում տիտղոս նվաճել: Թիմը լիովին վստահում է մարզչին: Թե ում է նա հրավիրում կամ ումից է հրաժարվում, դա բացարձակապես նրա խնդիրն է, չէ՞ որ նա այստեղ բոսսն է:

Ինչ էլ որ կատարվի մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, մենք գիտենք, որ բոլոր դեպքերում մենք ունենալու ենք տիտղոսի համար պայքարող ուժեղ թիմ: Մրցակցում են թոփ-6 ակումբներ, այնպես որ հարկ է, որ մենք տեմպ վերցնենք մրցաշրջանի հենց մեկնարկից,- Քեյնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: