Մատա. ՄՅՈւ-ն իր լավագույն ժամանակը չի ապրում

Իսպանացի կիսապաշտպանին խնդրել են մեկնաբանել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նոր պայմանագիրը:

Խուան Մատային մի շարք փաստեր են ստիպել, որ անգլիական ակումբի հետ երկարաձգի պայմանագրի ժամկետը.

-Բոլորիս է հայտնի, որ եվրոպական հարթակում ընդամենը 3-4 ակումբ կա, որոնք իսկապես հարգանքի արժանի պատմություն ունեն, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» դրանցից մեկն է: Իհարկե, ես էլ եմ համաձայն այն մտքի հետ, որ ակումբն իր լավագույն ժամանակը չի ապրում, բայց միևնույնն է, ես յուրաքանչյուր առավոտ, երբ արթնանում եմ, ինձ «Կարմիր սատանա» եմ զգում: Ես կուզենայի հետագայում էլ նույն բանը զգալ:

Ես պատրաստվում եմ «Օլդ Թրաֆորդում» մնալ, այնպես որ անհրաժեշտ ամեն ինչ արեցի, որպեսզի երկարաձգեմ պայմանագիրս: Ակումբում եմ ավելի քան հինգ տարի ու լավ գիտեմ, թե ինչ ֆանտաստիկ են «Ման. Յունայթեդի» երկրպագուները,- ասել է Մատան: