Լուիս. Լեմպարդն ամենալավը գիտի, թե ինչ է նշանակում «Չելսին»

«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը վստահ է, որ Ֆրենկ Լեմպարդի՝ թիմի գլխավոր մարզիչ նշանակվելը ակումբի համար միայն դրական քայլ է, քանի որ Ֆրենկի անհատականությաունը կօգնի թիմին:

Նախօրեին «Կապույտները» միջմրցաշրջանային հավաքի շրջանականերում  առաջին խաղն անցկացրին՝ իռլանդական «Բոգեմիանայի» հետ՝ 1:1: Իհարկե, դեռ շատ վաղ է եզրակացություններ անել՝ ասելով, որ Սարրիի հետքն այլևս չկա, և «Չելսին» բոլորովին այլ խաղ է ցուցադրում՝  ուրիշ սխեմայով:

Ողջ անցած մրցաշրջանում Դավիդ Լուիսը չէր հոգնում իր հիացմունքը արտահայտել Սարիի փիլիսոփայության նկատմամբ, սակայն  Մաուրիցիոյին փոխարինած Լեմպարդը պակաս հիացմունք չի պատճառում Լուիսին.

-Հիանալի է նրան այստեղ տեսնել: Նա գիտի, թե ինչ է նշանակում «Չելսին» ներկայացնելը, և նա հասկանում է ակումբի ԴՆԹ-ն: Դեռ մենք լավ աշխատում ենք, լրացնում ենք միմյանց, մարզումները հիանալի են անցնում:

Լեմպսը, կամ ավելի ճիշտ պետք է ասեմ մեր բոսսը, այժմ մեր առաջնորդն է և աշխատելու է հնարավոր ամեն ինչ անել, ինչպես և ջանում էր անել ֆուտբոլիստ եղած ժամանակ: Հաղթական ոգին ու ակումբի փիլիսոփայությունն այժմ բացառապես նրանից է կախված, որպեսզի հաջողության հասնենք:

Սա այնքան մեծ ակումբ է, և հիանալի է, որ մենք բոլորս միասին ենք աշխատելու: Ես նկատի ունեմ ակադեմիան ու նաև կանանց թիմը: Մենք բոլորս «Չելսին» ենք,- Լուիսի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: