Հայաստանի Մ-19 հավաքականը կանցկացնի «բաց» մարզում

Հուլիսի 11-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Մ-19 հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի հերթական մարզումը, որն ամբողջությամբ բաց կլինի միմիայն Մ-19 Եվրո-2019-ին հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար:

Մարզումից հետո մեդիայի ներկայացուցիչները հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղելու Հայաստանի Մ-19 հավաքականի մի քանի ֆուտբոլիստի և գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանին:

ffa.am